Տարեք քամիներ ինձ ուրիշ աշխարհ,
Չեմ կարող ապրել ես այս աշխարհում,
Այրվում է սիրտս, լինում կացնահար,
Ամեն մեռնողի հետ ես էլ եմ մեռնում։
Տարեք ինձ հեռու՜, հեռո՜ւ մի աշխարհ,
Որտեղ չկան սով և պատերազմներ,
Որտեղ ապրում են իրար հավասար,
Չկան հարուստներ և անկամք ճորտեր։
Այս աշխարհը շատ բիրտ է ինձ համար,
Սիրտն իմ խոցված հազիվ է շնչում,
Ամեն օր գույժ է գալիս անհամար,
Տարե՛ք, լսու՞մ եք, էլ չեմ դիմանում…
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ